Հրայր Մկոյանի թիմը հաղթեց «Սեյիփա»-ին
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մասնակցել է Իրանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրին: 28-րդ տուրի շրջանակներում Մկոյանի ակումբը՝ Թեհրանի «Էսթեղլալ»-ը մրցակցի հարկի տակ հյուրընկալվել է «Սեյիփա»-ին եւ հաղթել է 2-1 հաշվով:
Ամբողջական հանդիպում անցկացրած Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Մկոյանը խաղի ընթացքում հուսալի է գործել և օգնել է իր թիմին հաղթական հաշիվ պահել: Խաղի 44-րդ րոպեին Մկոյանը խաղը սպասարկած մրցավարի կողմից զգուշացվել է:
Հյուրընկալվելիս տոնած հաղթանակից հետո «Էսթեղլալ»-ը իր հաշվին ունի 51 միավոր և միանձնյա գլխավորում է Իրանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: Մայիսի 8-ին կայանալիք 29-րդ տուրում «Էսթեղլալ»-ի մրցակիցը կլինի «Տրակտոր»-ը, որն ընթանում է 4-րդ տեղում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



