Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանությունը պահպանելու Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը

АНАЛИТИКА

Արդեն երկար ժամանակ է, ինչ հասարակությունը սպասում է սահմանադրական բարեփոխումներին` դեռևս չըմբռնելով դրա իրական նպատակները, մեխանիզմները և որոշ դրույթները: Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներ սկսելն ի սկզբանե առաջացրել է քաղաքացիական հասարակություն վրդովմունքը, որն ավելի խորացավ, երբ հայտնվեց դրա նախնական տարբերակը:

Նախնական տարբերակի որոշ կետեր միանգամայն անհասկանալի են թվում, երբ դիտարկում ես Սերժ Սարգսյանի՝ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում չհաստատվելու փաստը, ինչի մասին արդեն մի քանի անգամ հայտարարվել է: Եթե Սերժ Սարգսյանը չի ունենալու վարչապետի պաշտոնը (նախագահի պաշտոնը հիմնական լծակներից զուրկ կլինի), ապա այդ դեպքում ո՞րն է նման մեծ նախաձեռնության իրական պատճառը, մի՞թե Սերժ Սարգսյանը իրոք մտածում ՀՀ-ի մասին և փորձում է անցում կատարել, Գ. Հարությունյանի բնորոշմամբ, ավելի մարդակենտրոն Սահմանադրության:

Իհարկե՛ ոչ:

Եվ այսպես, հայտնի է, որ ըստ այս Սահմանադրության՝ նախագահի հիմնական գործառույթները փոխանցվում են վարչապետին, վարչապետը կլինի Աժ ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցութունների դաշինքի ներկայացրած անձը: Եթե ենթադրենք, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն կլինի, ապա ստացվում է՝ վարչապետ կլինի այն անձը, որին կցանկանա ՀՀԿ խորհուրդը:

Ըստ երևույթին, այսպիսի կառավարման մոդել ընտրելու պատճառը Սերժ Սարգսյանին հաջորդող անձի բացակայությունն է: Կարծիք կա, թե չկա մի գործիչ, ով Սարգսյանի հաջորդն է լինելու և հաստատվելու է նախագահի պաշտոնում, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր: Ժամանակին բոլորի համար պարզ էր, որ Քոչարյանին հաջորդելու է Սարգսյանը, դրանում ոչ ոք չէր կասկածում:

Սարգսյանը, օգտվելով առիթից, սահմանադրական բարեփոխումների միջոցով ուզում է վերացնել նախագահի նշանակությունը (քանի որ 3-րդ անգամ չի կարող վերընտրվել): Ըստ երևույթին, դրա պատճառն այն է, որ ՀՀ նախագահի պաշտոնը կրող անձը ունի հզոր լծակներ (ոստիկանություն, բանակ, հարկային մարմիններ և այլն) ցանկացած հակառակորդի ոչնչացման համար, իսկ ցանկացած հանրապետական, հայտնվելով այդ պաշտոնում, կարող է իր հակառակորդ դարձնել Սարգսյանին և նրա հետ վարվել այնպես, ինչպես Սարգսյանը վարվեց Ծառուկյանի հետ:

Սակայն այս դեպքում էլ այդ բոլոր իրավասությունները փոխանցվում են վարչապետին և նույնը կարող է անել վարչապետը: Ո՞րն է տարբերությունը: Տարբերությունն այն է, որ վարչապետ կարող է նշանակվել ցանկացած անձ, ում, ինչպես արդեն նշեցի, կընտրի ՀՀԿ խորհուրդը, այսինքն՝ այդ պաշտոում կնշանակվի մի թույլ անձ, որը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել և անվերապահորեն կենթարկվի ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, այսինքն՝ կլինի խաղալիք սարգսյանական սարդոստայնում, իսկ հնարավոր «ապստամբության» ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությամբ պաշտոնանկ կարվի և կփոխարինվի մեկ այլ խաղալիքով:

Այսպիսով, ստացվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր սահմանադրական փոփոխություններով փորձում է պաշտպանել իրեն և իր ընտանիքի ունեցվածքը: Դրա համար նրան մնում է անել երկու բան՝ 1-ին՝ ՀՀԿ-ն այնպես անցկացնել խորհրդարան, որ լինի մեծամասնություն և 2-րդ՝ մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում:

1. Նոր սահմանադրությամբ վերացվում է մեծամասնական ընտրակարգը, և եթե հաշվի առնենք, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ-ն մեծամասնություն դարձավ մեծամասնականով հաղթած թեկանածուների շնորհիվ (քանի որ համամասնականով ՀՀԿ-ն ստացել էր ձայների 44%-ը, ԲՀԿ-ն՝ 30%-ը, ՀԱԿ-ը՝ 7%-ը), ստացվում է, որ սա հավելյալ խնդիր կլինի նրանց համար: Սակայն Սարգսյանի «հանճարեղ» գլուխը այս պայմաններում էլ է լուծում գտել ու ՀՀԿ-ի՝ խորհրդարանում մեծամասնություն լինելուն կաշառքների, թաղային հեղինակությունների հետ միասին կօգնի նաև փոփոխված Սահմանադրությունը:

Ըստ սահմանադրության՝ որևէ քաղաքական ուժի ընտրություններում մեծամասնություն չկազմելու դեպքում, ընտրողները ստիպված կլինեն 2-րդ անգամ գնալ քվեարկության, մասնակցել երկրորդ փուլին, որը պետք է ապահովի որևէ քաղաքական ուժի (ՀՀԿ-ի) մեծամասնություն լինելը: Այս դեպքում «բարեփոխումը» դառնում է «չարեփոխում», քանի որ, եթե ներկա Սահմանադրության պայմաններում հնարավոր էր այնպես անել, որ ոչ մի ուժ մեծամասնություն չլինի խորհրդարանում և բոլոր հարցերն իր ուզած ձևով չլուծի, ապա այս Սահմանադրության պայմաններում այդ հնարավորությունը ի չիք է դառնում...

2. Սերժ Սարգսյանը, առանց որևէ քաղաքական պաշտոնի, կմնա ՀՀԿ-նախագահ այնպես, ինչպես Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ-ի շեֆ երկար տարիներ: Դառնալով «Հրանտ Մարգարյան»՝ Սարգսյանը կկառավարի երկիրը՝ ՀՀԿ գրասենյակում նստած: Հիշենք նաև, որ ՀՅԴ-ն կողմ է բարեփոխումներին: Գուցե Հրանտ Մարգարյանը հոգնել է լինել այդպիսի եզակի կուսակցական շեֆ, հոգնել է լինել միայնակ և ցանկություն ունի, որպեսզի Սերժ Սարգսյանն էլ լինի այդպիսին:

Սակայն այս ամենը զուտ սարգսյանական պլաններ են, որոնք, դատելով ներկայիս իրավիճակից, կարող են չիրականանալ: Այս բարեփոխումները իսկական գլխացավանք կլինեն իշխանությունների համար, քանի որ հասարակությունը վերջին իրադարձությունների հետ կապված ոգևորվել է, պայքարի բավականին մեծ փորձ ձեռք բերել և դիմադրության ռեսուրս...

Ու չի բացառվում, որ իշխանությունները իրենք ընկնեն իրենց փորած փոսը...

Էրիկ Իսրայելյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира