Դավիթ Արշակյանը խաղաց, սակայն «Տրակայ»-ը չհաղթեց
СПОРТԼիտվայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 9-րդ տուրում առաջատար «Տրակայ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Դավիթ Արշակյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Կաունո»-ին:Սկզբունքային մրցավեճն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
«Տրակայ»-ի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Դավիթ Արշակյանը, ով փորձել է օգնել իր թիմին հաղթանակի հասնելու հարցում: Չնայած հայ ֆուտբոլիստի գործադրած ջանքերին՝ խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
Առաջնության 9 տուրերից հետո «Տրակայ»-ն իր ակտիվում ունի 22 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



