Ֆրանսիայում քսանից ավելի ոստիկաններ են վիրավորվել բողոքի ակցիաների ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում 24 ոստիկան է վիրավորվել աշխատանքային օրենսդրության փոփոխման դեմ անցկացված բողոքի ակցիաների ընթացքում: Ցուցարարների հետ կարգի պահապանների առավել կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել Փարիզում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երեք ոստիկաններ լուրջ վնասվածքներ են ստացել, մեկն օրհասական վիճակում է, պատմել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: Նա հորդորել է բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ դատապարտել «մի խումբ խուլիգանների արարքները»:
Ապրիլի 28-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ էին դուրս եկել Փարիզի եւ Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքների՝ Նանտի, Լիոնի, Մարսելի, Տուլուզի փողոցներ: Ոմանք անվադողներ էին հրկիզում եւ քարեր ու շշեր նետում ոստիկանության վրա:
Ձերբակալվել են հարյուրից ավելի ցուցարարներ:
Օրինագիծը, որը Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվելու է հաջորդ շաբաթ, նախատեսում է աշխատանքից ազատումից պաշտպանության միջոցների կրճատում: Այդ կերպ փորձ է արվում դրդել բիզնեսին վարձելու ավելի շատ աշխատողների:
Օրենսդիրների կարծիքով՝ այդ քայլը կօգնի պայքարել քրոնիկ գործազրկության դեմ:



