ՌԴ-ն եւ Չինաստանը ԿԺԴՀ-ին խորհուրդ են տվել «ձեռնպահ մնալ չկշռադատված քայլերից»
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը եւ Չինաստանը կարծում են, որ Հյուսիսային Կորեան պետք Է ձեռնպահ մնա անպատասխանատու գործողություններից, ընդգծում են ԿԺԴՀ-ի գործողությունները որպես Կորեական թերակղզում ռազմական ներուժի ավելացման պատրվակ օգտագործելու փորձերի վտանգավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք միասնական ենք այն հարցում, որ հյուսիսկորեական կողմը պետք Է ձեռնպահ մնա ցանկացած նոր անպատասխանատու քայլերից եւ միաժամանակ ընդգծեցինք Փենյանի գործողությունները՝ դրանց ամբողջ անընդունելիությամբ հանդերձ, տարածաշրջանում ռազմական ներուժի ավելացման եւ այստեղ ԱՄՆ-ի գլոբալ հակահրթիռային պաշտպանության դիրքային շրջանի ծավալման համար որպես պատրվակ օգտագործելու փորձերի անարդյունավետությունն ու վտանգավորությունը»,- ասել Է Լավրովն իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ հրավիրած մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` ТАСС



