ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են ապրիլի 30-ին Սիրիայում «լռության օր» անցկացնելու շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՌուս եւ ամերիկացի զինվորականները ռազմական գործողությունների դադարեցման նպատակային խմբի շրջանակներում համաձայնության են հասել ապրիլի 30-ին Սիրիայում «լռության օր» անցկացնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է նպատակային խմբի մի աղբյուր:
Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է Հալեպի, Լաթաքիայի եւ Դամասկոսի շրջաններին, որտեղ մարտական գործողություններն առավել ակտիվ են:
Մարտական գործողությունների դադարեցման եւ հումանիտար հարցերի նպատակային խմբերն ստեղծվել են Սիրիայի աջակցման միջազգային խմբի փետրվարի 11-ի որոշման համաձայն: Խմբերն աշխատում են Ժնեւում, դրանց կազմում ընդգրկված են Սիրիայի աջակցման միջազգային խմբի երկրների դիվանագետներ ու զինվորականներ: Համանախագահներն են՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը:
Նաեւ աղբյուրը հավելել Է, որ Սիրիայում անդորրի ռեժիմը վերջնական ժամկետներ չունի:
Լուսանկարը` ТАСС



