Բրիտանացի գյուտարարն իր ավտոտնակում թռչող մոտոցիկլետ է հավաքել
ОБЩЕСТВОԲրիտանացի ինժեներ Քոլին Ֆյորզը տեսագրել Է ինքնաշեն հովերբայք, որն ինքն Է պատրաստել իր ավտոտնակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում հավաքած տեսահոլովակում նա դրանով մի քանի մետր թռչում Է՝ մոտավորապես 50 սանտիմետր պոկվելով գետնից: Մոտոցիկլետը պատրաստելու համար Ֆյորզն օգտագործել Է պտուտակներով երկու շարժիչներ, որոնք սկզբնապես նախատեսված Էին փարասեյլինգի համար:
Սթեմֆորդ քաղաքում բնակվող Ֆյորզը հայտնի Է իր արտասովոր գյուտերով: 2016 վականի ապրիլի սկզբին պատրաստել Է հրկիզող արկեր արձակող նռնականետ, իսկ 2013 թվականին հերթականությամբ ներկայացրել Է արագընթաց մանկական սայլակ եւ մոտոցիկլետի շարժիչով զուգարանակոնք, որը զարգացնում Է ժամում մինչեւ 88 կիլոմետր արագություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



