Նեյմարն անձնական ինքնաթիռ Է գնել 9 մլն դոլարով
СПОРТ«Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը անձնական ինքնաթիռ Է ձեռք բերել 9,1 մլն դոլարով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Marca-ին:
Ֆուտբոլիստն ինքնաթիռը գնել Է 2015 թվականի օգոստոսին, սակայն ԶԼՄ-ները դրա մասին միայն այժմ են իմացել: Խոսքը վերաբերում Է Cessna մակնիշի ինքնաթիռին: Օդանավը կարող Է տեղափոխել մինչեւ 12 մարդ եւ զարգացնել ժամում 890 կիլոմետր արագություն: Ինքնաթիռն անվայրԷջք թռիչքներ կարող Է կատարել մինչեւ 5 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Սան Պաուլու քաղաքի համերկրային դատարանը մարտի 18-ին ֆուտբոլիստին, որը մեղադրվում Է կեղծարարության եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ, պարտավորեցրել Է գանձարան մուծել 45 մլն եվրո (50,8 մլն դոլար):
Ինչպես նշվում Է, որոշումը վերջնական չԷ, եւ Նեյմարը կարող Է այն բողոքարկել: