Սեւանա լճի մակարդակը վերջին ութ օրում բարձրացել է վեց սանտիմետրով
ОБЩЕСТВОՍեւանա լճի մակարդակը 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, որը 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Արփա-Սեւան թունելային ջրատարով օրական Սեւանա լիճ մուտք է լինում 1 միլիոն 184 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ապրիլ ամսվա գումարայինով՝ 30 միլիոն 281 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ջրերի մուտքն այս տարվա ընթացքում կազմել է 9 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Վերջին ութ օրում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 6 սանտիմետրով:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»



