Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը
МЕЖДУНАРОДНОЕՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրությունւոմ նշված է. «Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության ընթացքում արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների կողմից իրեն ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»:



