Մենք հարգանք ենք պահանջում. Շվեդիայի վարչապետի պատասխանը՝ Լավրովին
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը՝ երկրի հյուսիսային սահմանն ամրացնելու մասին՝ ի պատասխան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությանը, «անտեղին է»: Այս մասին հայտնում է «Rambler News Serivice»-ը՝ հղում տալով «The Local»-ին:
«Շվեդիան ինքնուրույն է որոշումներ կայացնում՝ կապված պաշտպանության քաղաքականության և անվտանգության հետ: Մենք հարգանք ենք պահանջում մեր հանդեպ, այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուս երկրներին՝ նրանց անվտանգության քաղաքականության հարցում»,- հայտնել է վարչապետը:
Ավելի վաղ Լավրովը «Dagens Nyheter»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դեպքում պատասխան միջոցառումներ կիրառել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



