Խաչատուրովը չի մասնակցել «Զարյա»-ի խաղին
СПОРТՄոլդովայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում Բալթիի «Զարյա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովը, մրցակցի դաշտում ուժերն է չափել «Շերիֆ»-ի հետ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Խաչատուրովի թիմը պարտվել է խոշոր` 0-3 հաշվով:
Չնայած «Զարյա»-ի կազմում հաշվետու խաղին հայտավորված է եղել նաև Խաչատուրովը, բայց հայ ֆուտբոլիստն այդպես էլ մնացել է պահեստայինների նստարանին` դուրս չգալով խաղադաշտ: «Շերիֆ»-ն իր հերթին հանդիպման առաջին գնդակը խփել է առաջին խաղակեսի վերջում, իսկ 2-րդ խաղակեսում մոլդովական ֆուտբոլի երբեմնի առաջատարը ևս 2 գնդակ է հեղինակել:
Ավարտված 24 տուրերից հետո «Զարյա»-ն իր հաշվին ունի 35 միավոր և գտնվում է 4-5-րդ տեղերում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



