Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել
ПОЛИТИКАԱզգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասաց Բաբայանը:
Վահան Բաբայանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2016թ. Վահան Բաբայանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: Նա նշել էր, որ դա բացառապես իր անձնական որոշումն է՝ թելադրված իր քաղաքական հայացքներով, կամքով և խղճով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



