Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում պահպանել է յոթերորդ տեղը. ավելացել են միայն միավորները
СПОРТՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի համար: «Արմենպրես»-ը հայտնում է, որ չնայած «Norway Chess» շախմատային գերմրցաշարում ցուցաբերած արդյունքները հաշվարկված են մայիսի վարկանշային աղյուսակի համար, Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 8 միավոր է գրանցել իր հաշվին, սակայն նրա տեղն աղյուսակում չի փոխվել. Արոնյանն այս պահին ունի 2784 վարկանշային միավոր և 7-րդ հորիզոնականում է: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ում ՖԻԴԵ-ի վարկանիշը հասել է 2851-ի:
Շախմատիստների լավագույն 100-յակում ընդգրկված են նաև Գաբրիել Սարգսյանը (2689), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը ՖԻԴԵ-ի 2663 միավորով: Հայ շախմատիստուհիներից լավագույն 100-յակում են Էլինա Դանիելյանը (2445) և Լիլիթ Մկրտչյանը (2434)՝ համապատասխանաբար 41-րդ և 47-րդ տեղում: