ՃՏՊ Արցախի փողոցում. կա տուժած
ОБЩЕСТВОԱպրիլի 30-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 SN 116 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս. 1977 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով Տ. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



