Սիրիայի բանակում հաստատել են Դամասկոսի արվարձանում «լռության ռեժիմի» երկարացումը
МЕЖДУНАРОДНОЕԴամասկոսի արևելյան արվարձանում «լռության ռեժիմի» երկարացման որոշում է ընդունվել ևս 24 ժամով, նշվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն նշել է, որ կողմերը պահպանում են հրադադարը Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում, այդ պատճառով իշխանությունների հետ համաձայնությունները և ամերիկյան կողմի «լռության ռեժիմ» կերկարաձգվի:
Նրա խոսքով՝ բանակցություններ են անցկացվում նաև Հալեպի շրջանում «լռության ռեժիմի» հաստատման համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 30-ին Հալեպում եղել են կրակի դադարեցման երեք խախտումներ:
Ուրբաթ օրը Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ «լռության ռեժիմը» ուժի մեջ է մտել ապրիլի 30-ին՝ ժամը 00:00-ին, Դամասկոսի արվարձանում` 24 ժամով, իսկ Լաթաքիայում և նրա արվարձաններում` 72 ժամով:



