Օբաման Հիլարի Քլինթոնին կատակով անվանել է ապագա նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տանը` թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընթրիքի ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է՝ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անվանելով երկրի նախագահի պաշտոնում իր իրավահաջորդ: Այս մասին հաղորդում է ABC-ն:
«Հաջորդ տարի մեկ ուրիշը կանգնած կլինի այստեղ, այս նույն տեղում. կարելի է միայն ենթադրել, թե ով կլինի այդ կինը»,- ասել է Օբաման:
Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին ամեն տարի ելույթ է ունենում ԱՄՆ նախագահը, որի ժամանակ նա ոչ պաշտոնական միջավայրում հյուրերի հետ կատակում է տարբեր թեմաներով:
ԱՄՆ նախագահը չի մոռացել նաև իրեն վերաբերող կատակների մասին: «Ութ տարի առաջ ես երիտասարդ էի՝ իդեալիզմով և եռանդով լի: Այժմ ես գորշ եմ, ճերմակած: Սկսվել է իմ օրերի հետհաշվարկը մինչև իմ մահը»,- ասել է Օբաման:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



