Լուի վան Գալ. Լեսթերն արժանի է չեմպիոն դառնալուն
СПОРТԱնգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ «Լեսթերի» դեմ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հանդիպումից հետո ընդծեց, որ իր թիմն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկը: Բացի այդ, հոլանդացի մարզիչը գովեստի խոսքեր հղեց «Լեսթերի» հասցեին:
«Կարծում եմ, որ մենք այսօր անցկացրինք ընթացիկ մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկը: Սակայն սա էլ չբավարարեց մեզ հաղթանակ տոնել: Դժվար հանդիպում էր նաեւ մրցավարի համար:
Չհաղթեցինք, ինչի պատճառով կարող ենք զրկվել ԱՊԼ-ի աղյուսակի լավագույն քառյակում գտնվելու հնարավորությունից:
Ըստ իս՝ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հաղթող կարող է ճանաչվել նաեւ «Տոտենհեմը», սակայն չեմպիոննությանն արժանի է «Լեսթերը»: Կհաղթի ուժեղագույնը»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն: