Թբիլիսիում անվտանգության խորհրդաժողով կանցկացվի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում այս տարվա մայիսի 24-25-ին կանցկացնվի ամենամյա միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերին: Ինչպես մայիսի 2-ին հայտնել են ֆորումի կազմակերպիչները, համաժողովում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության, փոքր երկրների վրա ժամանակակից միջազգային կարգի խնդիրների ազդեցության հարցերը եւ մի շարք այլ հարցեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համաժողովին կմասնակցեն Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի անդամները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ շուրջ 300 օտարեկրյա հյուրեր: Ինչպես նշել են խորհրդաժողովի կազմակերպիչները, մասնակիցների թվում կլինեն Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Խորհրդաժողովը կազմակերպել Է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի օժանդակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



