Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայի արագ շախմատի մրցաշարում
СПОРТԻսպանիայում կայացած «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հիանալի արդյունքի է հասել: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Գրիգորյանը 9 հնարավորից 8 միավոր է վաստակել, ինչը թույլ է տվել հռչակվելու մրցաշարի հաղթող:
«Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը, ով գրավել է 4-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստների հետ Իսպանիայի մրցաշարին մասնակցել են 12 երկրի 129 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Այժմ Կարեն Գրիգորյանը ուղևորվելու է Մոնտենեգրո, որտեղ պետք է մասնակցի «Ցետինյե-2016» շախմատային բաց մրցաշարին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



