Սիրիայի Մուադամիա քաղաքը միացավ հրադադարի ռեժիմին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Դամասկոսի նահանգի Արեւելյան Կալամունի շրջանում գտնվող Մուադամիա քաղաքի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել հաշտության եւ հրադադարի ռեժիմի պահպանման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Զ րաեւը:
Համաձայնագիրը կենտրոնի միջնորդությամբ ստորագրել են գյուղացիական ընկերակցության ներկայացուցիչները եւ քաղաքի վարչակազմի ղեկավար Ամին Մահֆուզ Զելեկը: Փաստաթղթի համաձայն՝ քաղաքի ներկայացուցիչները պարտավոր են դադարեցնել բոլոր մարտական գործողությունները եւ բնակավայրում ապահովել ֆեդերալ իշխանության եւ ուժային կառույցների ներկայացուցիչների աշխատանքը:
Ավելի վաղ Դամասկոսի արվարձաններում եւ Լաթաքիայի նահանգում ապրիլի 30-ի 00:00 ժամից «լռության ռեժիմ» Է սահմանվել, ինչի շուրջ պայմանավորվել Էին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Լաթաքիայում զինադադար Էր հայտարարվել 72 ժամով, իսկ Դամասկոսում՝ մեկ օրով: Ավելի ուշ Դամասկոսի արվարձաններում հրադադարը երկարացվել Է եւս 24 ժամով: Այդ ընթացքում արգելված Է վարել մարտական գործողություններ եւ որեւԷ զենք կիրառել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



