ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի վերջին տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց
СПОРТՎրաստանի Բաթում քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի վերջին տուրը կայացել է մայիսի 2-ին:
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 11-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկի դեմ պարտիան:
Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Դանիելյանը շախմատային պարտիայի 19-րդ քայլին արդեն համաձայնություն տվել մրցավեճը ոչ-ոքի ավարտելու: Ուկրաինացի մրցակիցը ամենևին դեմ չի եղել, ինչի արդյունքում շատ կարճ ժամանակում կողմերը համաձայնության են եկել ոչ-ոքի արդյունքի շուրջ:
Մրցաշարի ավարտից դեռևս մեկ տուր առաջ հաղթող էր դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտինա Գունինան, ով վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Վրաստանի ներկայացուցչի դեմ: Գունինան, հավաքելով 11 հնարավորից 7.5 միավոր, հետապնդող Աննա Մուզիչուկից առաջ է անցել 1.5 միավորով:
Էլինա Դանիելյանը 11 տուրից հետո հավաքել է 4.5 միավոր և 9-11-րդ տեղերում է: