ՀՀ ՊԵԿ նախագահի ունեցվածքը (լուսանկարներ)
ЭКОНОМИКАՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շարունակում է հարստանալ «խոպանից» ուղարկված փողերի հաշվին: Ինչպես հայտնի է, Հովսեփյանը, ով տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի Վերահսկողական ծառայության պետը, մշտապես հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Հովսեփյանը, ըստ տարբեր հրապարակումների, անշարժ գույքի «սիրահար» է եւ շատ է սիրում հարազատների անուններով բնակարաններ գնել:
ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակվելուց հետո Հովսեփյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին http://www.ethics.am/hy/declarations-registry/user_id=63/ է ներկայացրել իր գույքի եւ եկամտի մասին հայտարարագիրը: Պաշտոնը ստանալու պահին Հովսեփյանն ունեցել է 185,000,000.00 դրամ եւ 1,855,000.00 ԱՄՆ դոլար:
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ բաժնում նշված է, որ Հովսեփյանի եկամուտը կազմում է 1,781,734.00 ՀՀ դրամ:
Հովսեփյանը նաեւ պարտքով փող է տվել:
Բացի ֆինանսական միջոցներից, ՀՀ ՊԵԿ նախագահը հայտարարագրել է նաեւ RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա: Ինչպես նշել էինք, նա նաեւ անշարժ գույքի սիրահար է՝ ունի մեկ ավտոտնակ, վեց բնակարան եւ քաղաքի տարբեր հատվածներում հողամասեր:
Միլոնատեր Հովսեփյանը վերջերս լրագրողների՝ իր եկամտի մասին հարցին ի պատասխան հայտնել էր, որ այդ գումարները եղբայրն է ՌԴ-ից փոխանցում: Հետաքրքիր է, թե որքան գումար է վաստակում Հակոբ Հովսեփյանը, որ հասցնում է միլիոնների նվերներ անել եղբորը:
Ի դեպ այս օրերին, երբ բոլորը՝ անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, գումարներ են փոխանցում Արցախին, միլիոնատեր Հովեփյանը գումար չի փոխանցել. ՊԵԿ նորանշանակ նախագահը բավարարվել է սննդամթերք, հագուստ եւ ծխախոտ ուղարկելով: