Երիտասարդ ըմբիշները մեդալներով են վերադարձել Բաթումից
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը օրերս վերադարձել է Վրաստանի Բաթում քաղաքից, որտեղ երիտասարդ հայ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի՝ նվաճելով արժեքավոր մեդալներ: Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում նվաճել են մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Մրցաշարում իրեն լավագույնս է դրսևորել և ոսկե մեդալ է նվաճել 55 կգ քաշային Էդգար Թամազյանը: 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը 2-րդն է եղել իր քաշային կարգում, իսկ ահա 50 կգ քաշային Սամվել Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Բաթումի մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել. մասնակցել են Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների երիտասարդ ու խոստումնալից ըմբիշներ: Հայ ըմբիշների ելույթներից երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը գոհունակություն է հայտնել: