ԱՄՆ-ում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի Լին Անդերսոնը
ОБЩЕСТВОԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Լին Անդերսոնը: Այս մասին հաղորդել է երգչուհուն ընտանիքը:
Անդերսոնը մահացել է Նեշվիլ քաղաքի (Թեննեսիի նահանգ) հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր թոքաբորբի ախտանշաններով: Մահվան պատճառը եղել է սրտի կանգը:
Անդերսոնն իր առաջին ալբոմը (Ride, Ride, Ride) թողարկել է 19 տարեկանում եւ իր վրա սեւեռել քննադատների ուշադրությունը՝ ստիպելով խոսել քանթրի ոճի նոր աստղի մասին:
Սակայն իրական հաջողություն նրան բերել է 1970 թվականի թողարկած Rose Garden սինգլը, որը 7 երկրներում գլխավորել է հիթ-շքերթները: Հենց այդ երգն էլ նրան «Գրեմմի» մրցանակ է բերել:
Ընդհանուր առմամբ, երգչուհին 33 ալբոմ է թողարկել, որոնցից վերջինը՝ 2015 թվականին:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



