Երևան-Թալին ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 2-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Երևան-Թալին ավտոճանապարհին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 11 TT 560 պ/հ (վարորդ՝ Ա.Բ. ծնված 1977թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել լվացման աշխատանքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



