Դե Միստուրան ՄԱԿ-ի ԱԽ-ին կզեկուցի Հալեպի իրադրության մասին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան Անվտանգության խորհրդին կզեկուցի Հալեպի իրադրության մասին, որտեղ մարտական գործողություններ են ընթանում կառավարական ուժերի եւ զինված կազմավորումների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ԱԽ-ն նախագահող եգիպտացի դիվանագետ Ամր Աբդել Լատիֆ Աբու ալ Ատան:
Նա հայտնել է, որ առայժմ չի պլանավորում արտակարգ հանդիպումներ հրավիրել Հալեպի իրադրության կապակցությամբ: «Դե Միստուրան այդ հարցի շուրջ Ժնեւից տեսակապով ԱԽ-ի առջեւ ելույթ կունենա առաջիկա օրերին»,- ասել է ՄԱԿ-ին առընթեր Եգիպտոսի մշտական ներկայացուցիչը:
Դիվանագետը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ այժմ բանավեճեր են ընթանում հանգուցային միջազգային խաղորդների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, որոնք Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման երաշխավորներն են: Նրա խոսքով՝ Եգիպտոսն իր կողմից զինադադարի աջակցմանն ուղղված ջանքեր է գործադրում Դամասկոսում իր դեսպանության միջոցով: «Կարծում եմ, որ առաջիկա օրերին իրադրությունը կպարզվի»,- ասել է նա եւ հավելել, որ բանավեճերի արդյունքում, ինչպես նաեւ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ ԱԽ-ի հանդիպումից հետո հնարավոր է Հա լեպի իրադրության վերաբերյալ փաստաթղթի ընդունում:



