Քսանից ավելի մարդ է զոհվել Հաիթիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով
ОБЩЕСТВОԱռնվազն 21 մարդ է զոհվել Հաիթիի ափերի մոտ ոչ մեծ նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները:
EFE գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Բոմբարդոպոլիս քաղաքից Հաիթիի հյուսիսի Գոնաիվ ուղեւորվող նավը աղետի է ենթարկվել ուժեղ փոթորկի պատճառով:
Ներկայում հայտնի չէ՝ ընդամենը քանի մարդ է եղել նավի վրա: Նշվում է, որ ուղեւորներից ոմանց հաջողվել է փրկվել: Նրանք հոսպիտալացվել են:
Փրկվածներին, ինչպես նաեւ զոհվածների մարմինների որոնման գործողությունները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



