Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էսօր մի հոդված կարդացի Առավոտում, որ չեմ ուզում էստեղ դնել, բայց կարդացածս մի քանի եզրակացություն ծնեց

БЛОГ

Վահան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էսօր մի հոդված կարդացի Առավոտում, որ չեմ ուզում էստեղ դնել, բայց կարդացածս մի քանի եզրակացություն ծնեց`
 

1. Մարդիկ կան, որ պատրաստ են հարևան ադրբեջանի հետ խաղաղ ապրել, իրենց համարում են խաղաղության աղավնի, բայց հարևան օլիգարխի դեմ պայքարը պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը… սոցիալ-դարվինիզմի մեջ, այնուամենայնիվ, ճիշտ բաներ կան ու ներտեսակային պայքարը մնում է ավելի ուժեղ, քան միջտեսակայինը, և մարդը կենդանական աշխարհի մի մասն է… սվինները դեպի ներս, տիկնայք և պարոնայք ու դեպի հաջորդ Կարսը՝ մազութիհամոներով ու բալշևիկներով… նաև որովհետև ներսի հարևանի հետ «պատերազմելը» հարմար է, անվնաս, կյանքի համար ահիմնականում անվտանգ, երբեմն էլ՝ եկամտաբեր ու միշտ՝ պատվավոր… էն հավի հետևից վազող աքլորի պես. չբռնես՝ գոնե կտաքանաս… ընդհանրապես, բնությունը գոյատևման ռազմավարության շատ ու շատ տարբերակներ ունի. մողեսը գերադասում է պոչը թողնել բռնողի ձեռքում, տարբերակ է. մնում է պոչդ ուրիշի ձեռքում թողնելուց առաջ մտածես, կաճի արդյո՞ք և, եթե չի աճելու, ապա հաջորդ անգամ ինչդ ես թողնելու…

2. Հարաբերական խաղաղությունը գին ունի, ու էդ գինը ամեն ժամ վճարվում է… երկարատև խաղաղության գինն անհամեմատ ավելի բարձր է… հավերժական խաղաղություն չկա… «պատերազմ» գոռացողները պատրաստ են էդ գինը վճարել ուրիշի հաշվին, «խաղաղություն» գոռացողները չեն ուզում վճարել, բայց ցանկանում են օգտվել դրա բարիքներից… ոնց որ մեկը քեզ ռեստորան հրավիրի, պայմանով, որ համեղ բաներ պիտի ուտեք, բայց վճարելու ես դու, իսկ երկրորդը ձեզ միանա, քանի որ նույնպես ուտել է ուզում, բայց վճարելը համարում է իր սկզբունքներին դեմ, ու դու, քանի որ սոված չես մնալու և սոված չես թողնելու հետիններիդ սուսուփուս վճարում ես երեքիդ փոխարեն՝ ձեռքի հետ լսելով առաջինի գովասանքը ռեստորանի սննդի ու սպասարկման և քո առատաձեռնության վերաբերյալ ու երդումները, որ հաջորդ անգամ ինքն է վճարելու… և վերջինի զկրտոցախառը կուշտ թնկթնկոցը անարդար կյնաքի, սննդի ու սպասարկման դիմաց վճարելու անընդունելիության սկզբունքների վերաբերյալ, և բողոքները, առաջինի վարքից ու երդումները, որ ապագայում սնունդն ու սպասարկումն անվճար են լինելու… էս երկու բազեների ու աղավնիների ձեռքին քաքն ընկած ապրում են ճնճղուկները՝ ագռավների կռկռոցն ու կատուների մլավոցը վայելելով…

3. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սերունդներին չթողնելու մասին շատ են խոսում հատկապես աղավնիները… մինչդեռ հակամարտությունը չի կարգավորվում ու դեռ երկար չի կարգավորվելու, որովհետև (ա) մենք չենք վստահում ոչ միայն հարևաններին, այլև մեկս մյուսին՝ կարգավորման բանակցողներին… չենք վստահում, որովհետև 25 տարի աղավնիով, բազեով, ագռավ-կաչաղակով ոչնչացրել ենք վստահության պաշարը, իսկ փոխադարձ վստահության պակասը կոմպենսացնող «վստահության կենտրոններ»՝ ինստիտուտներ (օրինակ՝ դատարան, օրենսդիր, գործադիր) չենք ստեղծել, ավելի ճիշտ էն ինչը ստեղծել ենք ու վստահություն փնտրողի համար գրավիչ ցուցանակներ ենք խփել վրաները էնքան են սպասարկել անհատական ու խմբային մասնավոր շահին, որ դրանց էլ ավելի քիչ ենք վստահում… երեխան մատը վնասում է ֆիզկուլտի դասին, բժիշկ չենք կանչում, որ ոստիկանի հետ երեք անգամ չշփվենք… բժշկին ու իրավապահին «շառ ու փորձանք»-ի դարակում ենք գտնում ու էդպես շարունակ… հակամարտությունը կարգավորելու վստահության պաշար էս սերունդը ՉՈՒՆԻ… չգիտեմ, հաջորդ սերունդները կունենան, թե ոչ, բայց էս սերունդը չունի… իսկ առանց վստահության պաշարի արվելու են միայն հարկադիր քայլեր՝ թելադրված իրավիճակով ու դրսից… էս վստահության ճգնաժամում մեկն ասում է «փոխզիջում», երկրորդ օրը միսն աղում ենք, որովհետև ոչ մտադրությանը, ոչ կարողությանը չենք վստահում (դրանց ինչին վստահես), մյուսն ասում է «Բաքուն գրավելու ենք» ու մենք էլի վստահություն չունենք ոչ մի բանի հանդեպ… վստահում ենք զինվորին, երևի, բայց ոնց կարելի է վստահել ու հետևից լաց լինել, ախր լաց չլինել էլ հնարավոր չէ… ուրեմն չենք վստահում ոչ մեզ, ոչ որևէ մեկին… հարևաններին… ախր մենք մեր պատկից հարևանին իսկի չենք վստահում, ոնց կվստահես գլուխ կտրողին հերոսացնելը ընդունող հարևանին… (բ) դրսից մեզ չեն ստիպելու հակամարտությունը կարգավորել, մեզ ստիպելու են իրար հետ ավելի խորը թշնամանալ ու ավելի ակտիվ իրար ծեծել… հակամարտության կարգավորման ակտիվացումը դրսի խաղացողները պատկերացնում են հենց էսպես՝ ավելի ակտիվ, ավելի կոշտ, ավելի դաժան…

…միակ բանը, որ կարող ենք անել էս պայմաններում հարևաններին ու չհարևաններին հասկացնելն է, որ հակամարտության կարգավորումը պիտի թողնել իրար գոնե մի քիչ վստահող սերունդներին և էս արանքում ոչ էնքան «ուժեղանալ, որ պատերազմ չլինի», որքան վստահության պաշար կուտակել, որ խաղաղության համար վճարելը դառնա հնարավոր…

© իշամեղու

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами