Դե Խեան երրորդ տարին անընդմեջ լավագույնն է «Մանչեսթեր Յունաթեդ»-ում
СПОРТԻսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է իր ակումբի լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ իսպանացի դարպասապահի` իր թիմի ելույթների վրա ունեցած ազդեցությունը վերջին տարիներին իսկապես ահռելի է:
«Ինձ համար մեծ պատիվ է կրկին դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տարվա լավագույն խաղացող: Երրորդ տարին անընդմեջ լավագույնը լինելն իսկապես ցնցող է: Շնորհակալ եմ բոլորին»,- մրցանակը ստանալիս հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահը:
Դավիդ դե Խեան, ով Անգլիա էր տեղափոխվել տարիներ առաջ, 2015 թ. ամռանը մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերն անհասկանալի պատճառներով չկայացավ: Գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կսկսեն շշուկներ տարածվել դե Խեայի` Իսպանիա վերադարձի մասին, սակայն ի տարբերություն անցյալ տարվա, ներկայում դարպասապահն ունի գործող երկարաժամկետ պայմանագիր: