Ավստրալիայում հազվագյուտ մանուշակագույն ադամանդ են գտել
ОБЩЕСТВОRio Tinto ավստրալա-բրիտանական կոնցեռնի աշխատակիցները Արեւմտյան Ավստրալիայի Արգայլի հանքում հայտնաբերել են հազվագյուտ մանուշակագույն ադամանդ. աճուրդում դրա արժեքը կարող Է գերազանցել 4 մլն դոլարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2,83 կարատ քաշով ադամանդը, որը հայտնի Է որպես «մանուշակագույն Արգայլ», գլխավոր իրը կդառնա Argyle pink diamonds ընկերության ամենամյա աճուրդներում: Դրա ստույգ արժեքը դեռ պետք Է որոշվի: Ինչպես ճշտում Է Australian հրատարակությունը, ենթադրվում Է, որ գնորդները պատրաստ կլինեն մեկից մինչեւ երկու միլիոն դոլար տալ 1 կարատի դիմաց:
Rio Tinto-ում հայտնել են, որ հանքում աշխատանքի 32 տարվա ընթացքում ամենամյա աճուրդներում հաջողվել Է ներկայացնել միայն 12 կարատ մշակված մանուշակագույն ադամանդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



