Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Հայաստանում զորահավաքի մասին լուրերը
ОБЩЕСТВОՀայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու:
«Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն: Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ բանակի վերաբերյալ իրենց տեղեկություններով հրապարակումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաք է սկսվել՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



