ԱՄՆ-ում 100-ամյա կինը վազքի համաշխարհային ռեկորդ Է սահմանել
СПОРТՆյու Յորքի բնակչուհի 100-ամյա Իդա Քիլինգը համաշխարհային ռեկորդ Է սահմանել 80 եւ բարձր տարիքային խմբում 100 յարդ (91 մետր) վազքահերթում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Ֆիլադելֆիայում կայացած մրցումներում մարզուհին 91 մետր վազքահերթը հաղթահարել Է 1 րոպե 17 վայրկյանում:
Իդա Քիլինգը մարզվում Է իր դստեր՝ Շելլի ղեկավարությամբ: Կինը, որն արդեն երեք ծոռնորդի ունի, նաեւ ձեռքերով սեղմում Է կատարում երեսնիվար դիրքում: Հաղորդվում Է, որ Իդան իր համար վազքը հայտնաբերել Է որդիների՝ Չառլզի եւ Դոնալդի մահվանից հետո: Երբ նրա դուստրը մորը տեսել Է վշտով համակված, որոշել Է օգնության հասնել:
Կանայք սկսել են առավոտները վազել միասին, իսկ երբ լրացել Է մայրիկի 67 տարին, դուստրը նրան ուղարկել Է կյանքում առաջին մրցումներին: Իդա Քիլինգն այն ժամանակ հաղթահարել Է 5 կիլոմետրը: