Աշխարհի 20 ամենահարուստ մոդելները
ЛАЙФԲրիտանական The Daily Telegraph-ը ներկայացրել է մոլորակի 20 ամենից հարուստ մոդելների ցուցակը` ըստ նրանց վերջին շրջանի եկամուտների և «բանկային հաշիվների»:
Գեղեցիկ և հարուստների ցուցակը գլխավորում է բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը` 96 մլն ֆունտ կազմող կարողությամբ: 2-րդը հայաստանցիներին ավելի շատ America’s Next Top Model նախագծից հայտնի սևամորթ մոդել Թայրա Բենքսն է` 57 մլն-ով: Եռյակը եզրափակում է ամերիկացի շիկահեր մոդել Քրիստի Բրինքլին` 51 մլն-ով:
Հռչակավոր բրիտանացի մոդել Քեյթ Մոսը 4-րդն է` իր 50 մլն ֆունտով: Նրան հաջորդում են գերմանուհի Հայդի Քլումը (45մլն), ավստրալուհի Էլ Մաքֆերսոնը (38 մլն), գերմանուհի Կլաուդիա Շիֆերը (35մլն), բրիտանուհի Նաոմի Քեմփբելը (31 մլն), ուկրաինուհի Միլա Յովովոիչը (23 մլն), բրազիլուհի Ադրիանա Լիման (22 մլն):
Ամենահարուստ տասնյակում, ինչպես կարելի է տեսնել, տեղ են գտել անուններ, որոնք ժամանակին ներկայացնում էին մոդելային բիզնեսի այսպես կոչված «մեծ վեցնյակը»:
2-րդ տասնյակում առաջատարներ են ուկրաինական ծագումով կանադուհի Դարյա Վերբովին (19 մլն), Դանիայից` Հելենա Քրիստենսենը (18 մլն), ռուս մոդել Նատալյա Վոդյանովան (15 մլն), հոլանդուհի Դոցեն Քրուսը (13 մլն), չեխ մոդել Էվա Հերցիգովան (11 մլն):
20-յակում տեղ են գտել նաև հանրահայտ Սինդի Քրոուֆորդն ու Լինդա Էվանգելիստան` իրենց 11-ական միլիոնով:
Գեղեցիկ և հարուստների ցուցակը եզրափակում է ամերիկուհի Ստեֆանի Սեյմուրը:



