Հայաստանում մայիսը տեղումնառատ է լինելու
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության տարածքում մայիսին տեղումները և ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում՝ առանց շեղումների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մենք սպասում ենք այնպիսի մայիս, որը համահունչ է մեր երկրի կլիմայական պայմաններին՝ առանց շեղումների»,- նշեց Սուրենյանը:
Նա հավելեց, որ մայիս ամիսը տեղումնառատ է լինելու: «Հանրապետության տարածքում մայիսն ամենախոնավ ամիսն է տարվա մեջ: Եվ եթե այդ տեղումները կանխատեսում ենք նորմայի սահմաններում, նշանակում է, որ բավականաչափ տեղումներ են լինելու, որովհետև մայիսին տեղումների նորմաները բավականին մեծ են»,- մանրամասնեց Սուրենյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



