3 միլիոն դիտում՝ 2 ամսում. Իվետա Մուկուչյանի «LoveWave»-ի ալիքները տարածվում են
ВИДЕОԸնդամենը 2 ամիս առաջ հայ եւ եվրոպացի հանդիսատեսի դատին ներկայացվեց Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգը։
Մարտի սկզբից մեր այս տարվա հայտն իր սիրո ալիքները տարածում է ամենուր եւ այն արդեն դիտել ու գնահատել են 3 միլիոնից ավելի օգտատեր։ Սա է վկայում մրցույթի՝ YouTube-ում պաշտոնական էջի դիտումների թիվը, որն արդեն հատել է 3 միլիոնի շեմը։

Հիշեցնենք, որ ոչ միայն «LoveWave»-ը, այլեւ հենց Իվետան շարունակում են գրավել հեռուստադիտողների սրտերը։ Ինչպես ստեղծագործությունն է լավ արդյունքներ գրանցում, այնպես էլ երիտասարդ երգչուհին, որն Eurovision’s Next Top Model 2016-ի (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդել) տիտղոսի համար պայքարում դեռ առաջինն է։
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



