ԱՄՆ-ն սկսել է հեղուկ գազի մատակարարումներն Ասիային, Եվրոպային եւ Հարավային Ամերիկային
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների ընկերություններն սկսել են հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները Եվրոպայի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի երկրներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին ճապոնական Nikkei գործարար թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել Է ԱՄՆ-ի ԷներգետիկայÕ « նախարար Էռնեստ Մոնիսը, որը մասնակցել Է «յոթնյակի» Էներգետիկական գերատեսչությունների ղեկավարների՝ մայիսի 1 – 2-ը Ճապոնիայում կայացած հանդիպմանը: «Արդեն Հարավային Ամերիկայի, Ասիայի եւ Եվրոպայի երկրներ են ուղեւորվել առնվազն վեց լցանավեր»,- հայտարարել Է նա:
Մոնիսը տեղեկացրել Է, որ Ճապոնիային՝ աշխարհում հեղուկացված բնական գազի խոշորագույն գնորդին, տարեկան 80 միլիոն տոննա ՀԲԳ-ի մատակարարման ընդհանուր թույլտվություն Է տվել: Դա համապատասխանում Է երկրում ՀԲԳ-ի տարեկան սպառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



