Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավտոբուսով Ռուսաստան մեկնող մեր քաղաքացիներն ամեն անցակետում կաշառք են վճարում

ОБЩЕСТВО

«Իրազեկ քաղաքացիների միավորման անդամ» Տաթևիկ Վարդանյանը Ռուսաստանում մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի վերաբերյալ հետեւյալ հոդվածով է հանդես եկել:

Նա իր հոդվածում նշել է այն մասին, ռուսական իրավապահ համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, ինչը թերեւս գաղտնիք չէ ոչ ոքի համար: «Օրերս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց բարձրացրեց «ՌԴ ոստիկանների կողմից մեր քաղաքացիներին ռեկետի ենթարկելու մասին», ինչին ի պատասխան, կառավարության ներկայացուցիչը՝ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ «ՀՀ տարածքից դուրս չեն կարող միջամտել նման հարցերին»: Պարոն Բեգլարյանն իրավացի է, որ չեն կարող միջամտել, բայց մենք շատ արագ քայլերով ինտեգրվում ենք ԵԱՏՄ-ին եւ պարզ չէ, թե ինչպես «կբարեփոխվի» մեր իրավապահ համակարգը` հաշվի առնելով ռուսական փորձը»,- հայտնել է Տաթեւիկ Վարդանյանը:

Ըստ նրա՝ «ռեկետը», որ մասին խոսվում է, մեկ օրինակով կամ մեկ ոստիկանով չի սահմանափակվում՝ դա տեւական ժամանակ գործող անխափան մեխանիզմ է:

Վերը նշվածի կապակցությամբ վերջինս համեմատել է մեր համաքաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը ՌԴ-ում եւ Եվրոպայում: Մասնավորապես, անդրադարձել է, թե ինչպես են մեր քաղաքացիները ավտոբուսներով հասնում ռուսական քաղաքներ:

«Բոլորը, ովքեր երբևէ օգտվել են այդ ավտոբուսներից, գիտեն, որ վարորդից կամ վարորդներից բացի, ավտոբուսում միշտ լինում է այսպես կոչված «ուղեկցող»: Վերջինիս պարտականությունն այն է, որ նա ռուսական պետական սահմանակետում տալիս է կաշառք, որպեսզի ավտոբուսն առանց լուրջ զննման հատի սահմանը: Այս քայլը անհրաժեշտություն է, քանի որ մինչև ՌԴ պետական սահմանը հատելը մարդիկ (նաեւ երեխաները), հնարավոր է, որ ավտոբուսի ներսում սպասեն յոթ ժամ եւ ավելի, քանի որ սահմանին շատ լուրջ կուտակումներ են առաջանում: Ուղեկցողը, որպես կանոն, առաջարկում է ուղեւորներին մոտ հարյուրական ռուբլի հավաքել, որպեսզի ավտոբուսը լրացուցիչ մի քանի ժամ չզննվի»,- տեղեկացնում է հոդվածագիրը:

Բացի այդ էլ ճանապարհին հանդիպող ամեն ոստիկան հարկ է համարում անտեղի կանգնեցնել հայկական պետհամարանիշներով երթեւեկող ավտոբուսը: Ուղեկցողն իջնում է ավտոբուսից, վճարում որոշակի գումար (500-1000 ռուբլի) եւ այդպես՝ ամբողջ ճանապարհը: «Ոստիկաններն այնքան հաճախ են կանգնեցնում մեքենան, որ վարորդը անկեղծ զարմանում է, երբ ինչ-որ ոստիկան կանգնելու ազդանշան չի տալիս»,- հավելել է հեղինակը:

Պետական սահմանից զատ՝ Ռուսաստանի մարզերի միջեւ եւս տեղակայված են անցակետեր, որտեղ պարտադիր պետք է կանգ առնել: Այստեղ կաշառքի չափը կախված է մարզից եւ ուղեկցողի բանակցային հմտություններից: Ամենակաշառակերը Կաբարդինո-Բալկարիայի մարզային սահմանային ծառայության աշխատակիցներն են: Նրանք նույնիսկ բավական մեծ կաշառք (մոտ 6000 ռուբլի) վերցնելուց հետո կարող են ինքնաձիգներով մտնել ավտոբուս եւ ձեւական խուզարկություն իրականացնել: Այդ կաշառքների մեծ մասը վճարում է ուղևորափոխադրողը (եւ դրա գինը ներառված է տոմսում), իսկ մի մասը, ինչպես նշվեց, տեղում հավաքում են ուղեւորներից:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Եվրամիության երկրներ մեկնելիս Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա: Չնայած վիզայի ստացման բարդություններին, այն ձեռք բերելուց եւ Եվրամիության տարածք մուտք գործելուց հետո տեղաշարժի ոչ մի բարդություն չի առաջանում:

Եվրոպական ավտոբուսներում եւս կա ուղեկցորդ, սակայն նրանք սուրճ, թեյ եւ քաղցրավենիք բաժանող ու ժպտացող մարդիկ են, ոչ թե կաշառք բաժանող:

«Ոչ մի ոստիկանի մտքով չի անցնում անիմաստ կանգնեցնել ուղեւորներ փոխադրող ավտոբուսը Գերմանիայում, եթե այն չեխական համարներով է եւ հնարավոր չի պատկերացնել ոչ մի չեխ ուղեկցողի գերմանացի ոստիկանին կաշառք տալիս: Եթե նույնիսկ ոստիկանը ցանկանում է ստուգել ուղեւորների փաստաթղթերը, դա արվում է բավական արագ, առանց ինքնաձիգների, հարգալից, ժպիտով եւ տեւում է 10 րոպե»,- հայտնում է Տաթեւիկը:

Ըստ նրա՝ այս պարզ օրինակը ցույց է տալիս ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ եղած մեծ տարբերությունը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի ու Վրաստանի իրավապահներն առավելապես եվրոպական օրինակին են հետեւում: «Սակայն, ի տարբերություն Վրաստանի, դաշինքներ ենք կազմում երկրների հետ, ուր մեր քաղաքացիների նկատմամբ կա ակնհայտ խտրական վերաբերմունք, իսկ կոռուպցիան չափ եւ սահման չի ճանաչում»- վերջում հավելել է նա:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами