ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
МЕЖДУНАРОДНОЕԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից, քննարկվել են ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագծերը, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Աշխատանքային խորհրդակցության արդյունքում որոշվել է հերթական նիստի օրակարգ մտցնել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին հարցը:
Ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն Ազգային ժողով է ներկայացրել իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հ ոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:
Հերթական նիստի օրակարգում ներառվել է նաև ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ.-ի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը՝ 11:00-ին:

1
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине
2
Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»
3
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
4
Пашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольск...
5
Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»