Սպառողների շահերի պաշտպանները կանխատեսում են գազի սակագնի իջեցման դրական ազդեցությունը քաղաքացիների վրա
ЭКОНОМИКАԳազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա սպառողների վրա: Այս հարցում համակարծիք են տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը եւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Մայիսի 4-ին հրավիրված ասուլիսում նրանք նշեցին, որ գազի սակագնի փոփոխությունը կարող է հանգեցնել նաև էլեկտրաէներգիայի էժանացման, գների նվազման` շինարարական և ջերմոցային ոլորտներում:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին գազի գնի հարցում նկատվում է իջեցման միտում: «Վերջին 2 տարում գազի սակագինը 40 դոլարով իջել է»,-ասաց նա: Հայասանում, սակայն, գների առումով ավելի զգայուն են բարձրացման հարցում, քան նվազման: «Ամբողջ աշխարհում է այդ խնդիրը՝ գները ավելի հեշտ բարձրացնում, քան իջեցնում են: Բիզնեսը հակված չէ իջեցնելու թողարկած ապրանքի գինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա և նշեց, որ դրա պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նկատեց, որ Հայաստանում ընտանիքների ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում սննդին, 28 տոկոսը բաժին է ընկնում այլ ծառայությունների: «Քաղաքակիրթ երկրներում աղքատության գիծ է համարվում, եթե ծախսերի 25 տոկոսից ավելին բաժին է ընկնում սննդին»,- նշեց Պողոսյանը` նշելով, որ Հայաստանում գները բարձրանում են, բայց եկամուտները չեն աճում:
Գազամատակարար ընկերությունն՝ ի դեմս «Գազպրոմ Արմենիա»-ի պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայություններ կատարող հանձնաժողովինսպառողներին մատակարարվող գազի գինը նվազեցնելու առաջարկությամբ: Ընկերությունը մտադիր է 1000 խմ գազի դիմաց սպառողից 156 հազար դրամի փոխարեն գանձել 146,7 հազար դրամ: