Գրպանահատություն թիվ 37 երթուղային ավտոբուսում
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Մայիսի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է գումար:
Գագիկ Կ.-ն իր խոստովանական բացատրությամբ հայտնել է, որ փողը գողացել է նույն օրը, ժամը 17.35-ին, Կասյան փողոցում, թիվ 37 երթուղային ավտոբուսում, մի անծանոթ տղամարդու գրպանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը: Նա նույն օրը հրավիրվել է բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



