Ինդոնեզիայում ինքնաթիռը դուրս է անցել վայրէջքային գոտու սահմաններից, կան տուժածներ
ОБЩЕСТВОCitilink ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռն օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի Փադանգ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել վերթիռ-վայրէջքային գոտու սահմաններից, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ջուլիուս Բարաթին:
Բարաթի տվյալներով՝ ինքնաթիռը՝ 174 ուղևորով, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնել էր Փադանգ: Միջադեպի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
«Ինքնաթիռը պատնեշել է վերթիռ-վայրէջքային գոտին, օդանավակայանը փակ է»,- ասել է Բարաթ: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



