Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պըլը Պուղի» հերոսական կոմեդիան վերադառնում է Պարոնյանի անվան թատրոն

КУЛЬТУРА

Դրամատուրգ Արարատ Բարսեղյանի պիեսի հիման վրա բեմադրված «Պըլը Պուղի» հերոսական կոմեդիան վերադառնում է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն: «Արմենպրես»-ի հ ետ զրույցում ներկայացման բեմադրիչ Գայանե Բարսեղյանը նշեց, որ «Պըլը Պուղի»-ն թատրոնում արդեն երրորդ անգամ է բեմադրվում:

«Ներկայացումն այս թատրոնի համար այնքան էլ նոր չէ, որովհետև երրորդ անգամ է բեմադրվում: Պիեսը 1962 թվականին գրել է իմ հայրը`դրամատուրգ Արարատ Բարսեղյանը: Մեր թատրոնները միշտ բեմադրել են նրա պիեսները: Այս ստեղծագործության վերջին բեմադրությունը Պարոնյանի թատրոնում ես եմ արել 1987 թվականին: Վերջերս այստեղ բեմադրություն անելու հրավեր ստացա Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարից՝ փայլուն ռեժիսորներից, մտավորականներից մեկից` Երվանդ Ղազանչյանից: Երջանիկ եմ, որ այս թատրոնում բեմադրություն եմ անում»,-շեշտեց նա:

Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում արդեն իսկ սկսվել են ներկայացման փորձերը: Գայանե Բարսեղյանի տեղեկացմամբ` «Պըլը Պուղի»-ն կցուցադրվի մայիսի 30-ին և 31-ին:

«Ներկայացման մեջ ընդգրկված են երգչախումբ, բալետային կազմ, նվագախումբ: Արեգ Առուստամյանը նոր երաժշտություն է գրել հատուկ ներկայացման համար: Դերերում հանդես են գալիս Ավիկ Խալաթյանը, Բորիս Պեպանյանը, Սաթենիկ Հախնազարյանը և այլք: Աշխատում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որն ունի թատրոնը: Երբ ամեն մի ռեժիսոր բեմադրություն է անում, իրեն երեք հարց է տալիս, թե ինչու,երբ և ինչպես է ինքն այս կամ այն գործը բեմադրելու: Այս գործը սկսեցինք բեմադրել արցախյան բախումներից առաջ: Այն բեմադրվում է դեպի արցախյան խնդիրը այժմյան հնարավորությո ւններին, տեսակետին համահունչ: Գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարի կեսերին»-նշեց բեմադրիչը` հավելելով, որ ներկայացման նկարիչը Տաթև Հովհաննիսյանն է, իսկ բալետմայստերը` Գագիկ Կարապետյանը:

Պըլը Պուղին արցախցի հայտնի զվարճախոս-առակախոս է։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղի հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել և նրա անունով բանավոր հասել են մինչև մեր օրերը։ Առաջինը Մ․Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ ։

«Պըլը Պուղի»-ն ոչ միայն կատակաբան է, այլև փիլիսոփա, մտավորական, որը խելք է սովորեցնում Մելիք-Շահնազարին»,-շեշտում է Գայանե Բարսեղյանը, և հավելում, որ պատրաստ է այլ ներկայացումներ ևս բեմադրել:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ Գայանե Բարսեղյանը մի շարք բեմադրությունների հեղինակ է, և այն հազվագյուտ բեմադրիչներից, որ մոսկովյան երաժշտական կրթություն ունի:

«Մենք սիրով հրավիրել ենք նրան և ուզում ենք անպայման այս ներկայացումն ունենալ: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Պիեսի հեղինակը Արարատ Բարսեղյանն է, որի գործերը բոլոր թատրոններում խաղացվել են, «կերակրել» են մեր թատրոնները: Ամեն ինչ անում ենք, որ պատշաճ ձևով ներկայանանք հանդիսատեսին»,-շեշտեց Երվանդ Ղազանչյանը:

Պըլը Պուղիի դերակատար Ավիկ Խալաթյանն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով իր հերոսին, շեշտեց, որ նրան շատ է հավանում:

«Դերը հավանում եմ, անակնկալ էր ինձ համար: Վաղուց իմ հարազատ թատրոնում նոր ներկայացում չէի ունեցել: Շատ հաճելի է փորձերի ընթացքը: Անհամբերությամբ սպասում եմ պրեմիերային. կերպարը շատ խորն է, նրա խոսքերը, արտահայտությունները, մտքերը շատ հաճախ օգտագործում ենք առօրյայում»,-ընդգծեց Ավիկ Խալաթյանը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества