Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԼՂՀ-ում տեղի է ունեցել Ազգային ժողովի լիագումար նիստ

ПОЛИТИКА

 Արցախի Հանրապետությունում մայիսի 5-ին  տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկը: Օրենքի ընդունումը պայմանավորված է նաև, ԼՂՀ-ում կիրարկման մեջ դրված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին այն համապատասխանացնելու անհրաժեշտությամբ: Ընդունել է նաև«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է կենսաթոշակի իրավունքը որոշելիս, նշանակելիս, կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը վերականգնելիս անձի հաշվառման մասին տեղեկատվությունը հաստատել բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:

Օրենքը նախատեսում է նաև 2016թ.ի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ԶՈւ զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը  զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով:

Օրենքի ընդունումով վերացվում է նաև տարիքային և հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհրաժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո, անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին և կենսաթոշակառուի մահվան պատճառով կենսաթոշակի գումարն երը որպես ժառանգություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները:

Ազգային ժողովն այնուհետև քննարկել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման օրակարգային հարցը: Գաղտնի քվեարկության արդյունքներով 27 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել ԱԺ պատգամավորների կողմից առաջարկված թեկնածուն՝ Ռուբեն Նորայրի Մելիքյանը:
Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ելույթում նշել է, որ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը լինելոÖ ‚ է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին և, ընդհանրապես, Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերի հետևողականորեն բարձրաձայնումը՝ ակնկալելով համարժեք արձագանք։ «Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

Այնուհետև տեղի է ունեցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի երդման արարողությունը:

Օրակարգային վերջին հարցը  ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ  Վերահսկիչ պալատի  նախագահ Էռնեստ  Ավանեսյանը: Նիստի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բոլորին շնորհավորել է Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա առթիվ: «Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյ ուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը»,-իր ելույթում նշել է խորհրդարանի ղեկավարը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами