«Հայաստան» հիմնադրամն Արցախին շտապօգնության երկու մեքենա է նվիրել
ОБЩЕСТВО«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (ՈւԱԶ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը:
«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, եւ այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաեւ վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակներում հանդիպել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



