Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախի անկախության ճանաչումը Հայաստանում օրակարգային խնդիր պետք է դառնա. պատգամավոր

ПОЛИТИКА

Արցախի անկախության ճանաչումը պետք է օրակարգային խնդիր դառնա Հայաստանում: Մայիսի 5-ին «ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետևանքները» թեմայով կայացած բանավեճի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու կառավարության որոշմանը: «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը մեկ քայլ առաջ անի և ցույց տա  Ադրբեջանին և ողջ աշխարհին, որ երբ մենք ասում ենք, որ ճանաչելու ենք Արցախի անկախությունը պատերազմի վերսկսման դեպքում, չենք ասում ուղղակի ասելու համար: Պետք է քայլ առաջ անենք, որպեսզի բոլորը հավատան, որ մենք կգնանք այդ քայլին»,- նշեց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ նույն կերպ միջազգային հանրությունը երկար ժամանակ չէր հավատում հայկական կողմի նախազգուշացումներին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել: «Եվ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները և մինչև Ադրբեջանը չսկսեց այդ գործողությունները միջազգային հանրությունը չէր հավատում, որ Ադրբեջանն այդ քայլին կգնա: Հիմա մենք պետք է գործով ցույց տանք բոլորին, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչելու ենք Արցախի անկախությունը»,- մանրամասնեց պատգամավորը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: «Այսօր այդ հարցը քննարկվել է կառավարությունում: Սա գործընթացի սկիզբ է, որը հետագայում կարող է քննարկման դրվել Ազգային ժողովում, եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ և  արտաքին պայմաններ արձանագրվեն»,- ասաց Մելիքյանը:

ՀԱԿ արտաքին կապերի խատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ այն կարծիքին է, որ իշխանություններն ականջալուր են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. հանրահավաքներից մեկի ժամանակ արված առաջարկին, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը ճանաչի Արցախի անկախությունը, համապատասխան արձանագրությունն ուղարկի նախագահական, որտեղ նախագահը կարող է ժամանակավորապես այն առկախել ու օգտագործել այն պահին, երբ պետք կլինի: «Ես պարոն Մելիքյանի ասածի մեջ նման տարրեր տեսա: Եթե ինչ-որ մի փուլ անցնի, իսկ մենք տեսանք, որ առաջին փուլը դա կառավարության կողմից նախագծի եզրակացությանը հավանություն տալն է, նախագիծը կարող է գնալ Ազգային ժողով, որտեղ այս թեմայի վերաբերյալ կարող են բովանդակային քննարկումներ լինել: Ես իսկապես որևէ վտանգ չեմ տեսնում, որ Ազգային ժողովն էլ քննարկի և հանդես գա համապատասխան որոշմամբ»,- եզրափակեց Կարապետյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն էլ ընդգծեց, որ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը Հայաստանը մշտապես օգտագործել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ «որպես վերջին փամփուշտ»: Նրա գնահատմամբ՝ Արցախի անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնության եզրակացության վերաբերյալ կառավարության որոշումը չի նշանակում, որ նախագիծն անմիջապես տանելու են Ազգային ժողով, քվեարկելու են ու որոշում ընդունելու: «Ես կարծում եմ, որ սա մի փոքր ավելի երկար գործընթաց է լինելու՝ հասկանալու համար ընդհանո ւր զարգացումները»,- ասաց նա:

Արա Պապյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը Ադրբեջանի համար ռազմական գործողություններ սկսելու առիթ կհանդիսանա: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ռազմական գործողությունները չի ձեռնարկում Արցախի անկախությունը ճանաչելու շուրջ, այլ անում է դա, երբ նպատակահարմար է գտնում:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Օրենքի նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, որտեղ քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами