Կասիլյաս. Ուրախ եմ «Ռեալի» և իմ ընկերների համար
СПОРТՄադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ հանդես է գալիս «Պորտուում», շնորհավորել է «Արքայական ակումբին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ, ինչպես նաև հերքել է ՄԼՍ տեղափոխության մասին լուրերը։
«Ման. Սիթիի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը շատ տարբեր ստացվեց՝ կապված առաջին խաղի արդյունքի հետ։
Որոշակի վախ կար առաջին հերթին «Ռեալի» համար, քանի որ եթե «Սիթին» գոլ խփեր, ապա «Ռեալն» ստիպված էր լինելու երկու գոլով պատասխանել։
Ընդհանուր առմամբ «Ռեալն» ավելի ուժեղ էր և արժանի էր պայքարը շարունակելուն։ Ես շատ ուրախ եմ, թիմը վաստակել էր դա։ Ուրախ եմ «Ռեալի», իմ ընկերների համար, տեսնենք՝ կհաջողվի՞ «Միլանում» 11-րդ գավաթը նվաճել։
Իմ ապագա՞ն։ Ես երջանիկ եմ «Պորտուում», ոչ մի Մայամի էլ չեմ գնում։ Այստեղ ինձ շատ ջերմ ընդունեցին,-ասել է Կասիլյասը։