Քեմերոնը խոստացել է ԵՄ-ն բարեփոխել նաեւ Բրիտանիայում հանրաքվեից հետո
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեից հետո էլ Լոնդոնը կշարունակի հասնել բարեփոխումների, որոնք կհամապատասխանեն ԵՄ անդամ պետությունների շահերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express & Star-ը:
«Եվրամիությունը բարեփոխելու մեր խնդիրը չպետք է ավարտվի հանրաքվեով, եւ մենք կշարունակենք ԵՄ-ն բարելավելու ուղիներ փնտրել»,- նշել է Քեմերոնը:
Նա հիշեցրել է, որ Լոնդոնին հաջողվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի համար անդամության հատուկ պայմաններ ձեռք բերել՝ վստահեցնելով, որ Բրիտանիան ԵՄ-ում միգրացիայի սահմանափակման միջոցներ կներդնի, ինչպես նաեւ կշարունակի հետեւողականորեն աշխատել մարդու իրավունքների շուրջ օրենսդրության ոլորտում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



