Վախճանվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի 110-ամյա ամերիկացի վետերանը
ОБЩЕСТВОԿյանքից հեռացել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի ամենատարեց վետերանը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
«Երեքշաբթի օրը 110 տարեկան հասակում վախճանվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածեր վետերանը՝ Ֆրենկ Լեւինգսթոնը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշված Է, որ նա ԱՄՆ-ի բանակ Է ընդունվել 1942 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Փիռլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից մեկ տարի Էլ չանցած:
Վետերանի կյանքի օրոք փոխվել են ԱՄԱ-ի 19 նախագահներ: «Լեւինգսթոնը ծննդյան 110-րդ տարեդարձի օրն Սպիտակ տնից շնորհակալական նամակ Էր ստացել ծառայության համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` flickr.com
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



