Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ես զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարել». «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ (Տեսանյութ)

ВИДЕО

Amda.am-ը գրում է.

Գլխումս կատարյալ խառնաշփոթ է: Բառեր եմ փնտրում, բառեր, որ մի քանի րոպե հետո պետք է ասեմ նորօրյա հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին: Սակայն արդեն գտած ու չգտած բառերի փոխարեն մեկ բառ եմ ասում՝ շնորհակալություն…

«Ես զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարել»,- պատասխանում է Հարությունը ու ժպտում: Ժպտում է ուրիշ՝ հաղթած զինվորի ժպիտով:

Ապրիլի 1-ին Հարությունը դարձավ 20 տարեկան: Այդ նույն գիշերը՝ ընդամենը ժամեր անց, նա պետք է կասեցներ թշնամու առաջխաղացումը և հերոսանար…

Մարտական գործողությունների ընթացքում ստացած վերքը լիովին չի ապաքինվել: Հարությունը դեռ թեթևակի կաղում է, ինչը յուրահատուկ հմայք է ավելացնում հաղթող զինվորի կերպարին:

20-ամյա զինվորն արդեն պատերազմ է տեսել, նայել մահվան աչքերին, զգացել մարտական ընկերոջ կորստի ցավն ու… հաղթել թշնամուն:

Միշտ ձգտել եմ նմանվել հայրիկիս

Ծնվել եմ 1996 թվականի ապրիլի 1-ին Երևանում: 3 քույր ունեմ, ես տան կրտսերն եմ: Սովորել եմ մայրաքաղաքի Աշոտ Նավասարդյանի անվան համար 196 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ տարի սովորելուց հետո համալրել եմ զինված ուժերի շարքերը:

Միշտ փորձել եմ նմանվել հայրիկիս, ապրել նրա օրինակով: Հայրս ծնվել, մեծացել է գյուղում, ապա տեղափոխվել մայրաքաղաք, ուսում ստացել, աշխատել… ամեն ինչի հասել է ինքնուրույն, իր ուժերով:

Փորձում եմ անընդհատ իմ աշխատասիրությամբ առաջ գնալ, ձգտել լավագույնին, լինել հայրենիքին պիտանի մարդ: Եվ անգամ նպատակներիս հասնելուց հետո երբեք կանգ չեմ առնում, մտածում եմ նոր բարձունքներ նվաճելու մասին: Բնավորությամբ պրպտուն եմ, հետաքրքրասեր, չեմ սիրում տեղում դոփել:

Իսկական ծառայությունը դիրքերում է

Նախքան ԶՈՒ զորակոչվելս էլ ծառայության նկատմամբ միշտ դրական եմ տրամադրված եղել: Մտածում էի, որ ծառայությունը կկոփի, ավելի կհասունանամ, մտածելակերպս կփոխվի: Միշտ ցանկացել եմ դիրքեր բարձրանալ՝ համոզված լինելով, որ իսկական ծառայությունը դիրքերում է: Դիրքապահ զինվորների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք եմ ունեցել, միշտ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ եմ կարդացել նրանց մասին պատմող պատմությունները:

Ցանկությունս իրականացավ. ծառայության անցա մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, ավելին՝ հնարավորություն ունեցա կամավոր ընտրելու այն գումարտակը, որն առավել վտանգավոր հատվածում է մարտական խնդիր կատարում: Մինչև վերջ այնտեղ եմ ծառայել և կծառայեմ: Միշտ ձգտել եմ օրինակելի զինվոր լինել, լավ դիրքապահ…

Մի վայրկյան հապաղելը կարող էր կյանք արժենալ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, սկսվեց դիրքի արկակոծումը: Ես այդ ժամանակ դիտարկում էի կատարում: Զգում էի ինչ-որ բան… Դիտարկման ժամանակ կուտակումներ նկատեցի և անմիջապես զեկուցեցի, որից հետո դիրքն անցավ շրջանաձև պաշտպանության: Քիչ անց թշնամու հատուկջոկատայիններն արդեն դիրք էին մտել, և ակտիվ փոխհրաձգություն սկսվեց, որը տևեց մոտ 7 րոպե: Իմ ուղղությամբ նետված նռնակի պայթյունի հետևանքով ոտքի վիրավորում ստացա: Ցավը շատ ուժեղ էր, ընկա… Բայց ուժ գտա, արագ ոտքի կանգնեցի: Նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին, անմիջապես վազեցի այդ ուղղությամբ: Թշնամու զինյալներն իմ դիմաց կանգնած էին, մեզ ընդամենը երեք մետր էր բաժանում: Անգամ մի վայրկյան հապաղելը կարող էր կյանք արժենալ: Արագ կողմնորոշվեցի և կրակեցի: Նրանցից մեկը տեղում մահացավ, իսկ կողքինը, խուճապի մատնվելով, փորձեց փախչել: Ես նրան էլ խփեցի: Այդ պահին մյուսները փախան դեպի խրամատ: Դիրքի ավագի փոխանցած նռնակը նետեցի նրանց ուղղությամբ: Նռնակի պայթյունից մահացավ փախչողներից ևս մեկը: Ոտքիս ցավն ավելի ու ավելի էր զգացնել տալիս, սակայն երբ սկսեցին գոռալով փախչել, որոշեցի հետապնդել նրանց: Մոտ տասը մետր վազեցի նրանց հետևից, հետո ցավից ընկա: Վիրավոր ոտքս արդեն չէի կարողանում գետնին դնել: Այդպես ընկած դիրքում սկսեցի թեքությամբ կրակել դեպի խրամատ, որ հետ չգան իրենց դիակների հետևից կամ չփորձեն մեզ վնասել:

Հարցնում եք՝ ինչ էի զգում… Կողմնորոշող անհանգստություն, որն ավելի է սթափեցնում, ու կարողանում ես ճիշտ որոշում կայացնել: Ես գնահատել եմ ընկերներիս կյանքը: Փա՛ռք Աստծո, ոչ ոք չվիրավորվեց՝ ինձնից բացի:

…Վաշտի հրամանատարը եկավ, դիրքը կրկին հրահանգավորվեց: Ինձ գրկած իջեցրին սանիտարական մեքենային ընդառաջ և տեղափոխեցին Մարտակերտի առանձին բժշկական ջոկատ: Այնտեղից տեղափոխվեցի Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվեցի, ապա՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ գրեթե մեկ ամիս բուժում եմ ստացել:

Ամբողջ ընթացքում մտածում էի ծնողներիս մասին: Կնախընտրեի ընդհանրապես չասել, որ վիրավորվել եմ, բայց արդեն լրատվամիջոցները հաղորդում էին մարտական գործողությունների մասին: Մտածեցի՝ միևնույնն է, կհետաքրքրվեն, կիմանան: Վիրահատությունից հետո զանգեցի հայրիկիս և ասացի, որ թեթև քերծվածք եմ ստացել:

Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր բժիշկներին՝ ինձ արագ տեղափոխելու, օգնություն ցուցաբերելու, մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ Դանիել Մկրտչյանին, նույն հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Գագիկ Մեսրոպյանին և բժիշկ-ռենտգենոլոգին, ամբողջ անձնակազմին: Նրանց սրտացավության, ջերմության ու հոգատարության շնորհիվ ես արագ ոտքի կանգնեցի:

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանն ավելի է պարտավորեցնում

Որպես դիրքապահ զինվոր՝ միշտ երազել եմ «Արիության» մեդալի արժանանալու մասին, «Մարտական խաչ» շքանշանի մասին անգամ չեմ մտածել: Ես զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարել: Այս բարձր պարգևն էլ ինձ ավելի է պարտավորեցնում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումն ինձ համար ոգևորիչ էր: Նախարարն առաջարկել է շարունակել զինվորական ծառայությունը: Ես մտածում եմ այդ ուղղությամբ:

Շնորհակալ եմ այս բարձր գնահատականի համար, սակայն ուրախությունս չի կարող լիարժեք լինել, քանի որ մարտական ընկերներ եմ կորցրել:

Մեր պայքարն ազնիվ է, և Աստված մեզ հետ է

Ապրիլյան մարտական գործողությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ մեր բանակն ի զորու է գերազանց կատարելու իր խնդիրը: Մենք կարողացանք փայլուն կասեցնել թշնամու առաջխաղացումը՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով նրան: Մեր զինվորները խելացի են, բանիմաց, մարտական ոգին չափազանց բարձր է:Գիտեք՝ որն է մեր ուժի գաղտնիքը. մենք ազնիվ զինվորներ ենք: Մեր պայքարն ազնիվ է, և Աստված մեզ հետ է: Ի տարբերություն թշնամու զինվորների՝ մենք մեր հողն ենք պաշտպանում, մեր տունը: Թշնամու զինվորը գալիս է գրոհելու, նվաճելու և ձախողվում է: Մենք շարունակելու ենք ամուր վճռականությամբ, մարտական բարձր ոգով կանգնել սահմանին, պաշտպանել մեր հողը: Անկախ ամեն ինչից՝ դժվարին պահերին ես լինելու եմ իմ ընկերների կողքին՝ խրամատում:

Ուզում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին՝ բացառիկ համախմբվածության, բանակին սատարելու համար: Զինվորի մարտական ոգին առաջին հերթին ժողովուրդն է բարձրացնում, իսկ երբ մարտական ոգին բարձր է, մեզ դժվար է հաղթել:

«Ուժեղինն է Հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ»

Մեզ ուժ են տալիս, մեր ոգին ամրացնում են նաև մեր հերոսները: Արցախյան ազատամարտի իմ հերոսը Մոնթե Մելքոնյանն է՝ մեծ զորավարն ու հմուտ հրամանատարը:

Դիրքերում ծառայության ժամանակ առավել հաճախ հիշել եմ մեծն Նժդեհի հետևյալ խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք», «Ուժեղինն է Հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ»: Ճշմարտացի ու խորիմաստ խոսքեր են, որ ծնվել են պատերազմում…

Հասմիկ Գյոզալյան

Հ.Գ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի հանձնման մասին պատմող տեսանյութը՝ շուտով:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности